Փաշինյան․ Եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգության ապահովումը վերապահված է ՀՀ-ին![]() 7 սեպտեմբերի 2024 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ Ամառային դպրոցի ունկնդրի հարցին, ասել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը։ Նա նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները կոմունիկացիաների մասին, որտեղ որոշ տարընթերցումներ են նկատվում։ «Վերջերս Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովի ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերը: Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա հրապարակային տեքստ է, կարելի է բացել և կարդալ: Այնտեղ ընդհակառակը, գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը», - ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետը տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները բացելու մասին է և տեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ վնասակար են։ Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, թող բացատրի ինչու է դեմ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի իշխանությունը «սաբոտաժի» է ենթարկում ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով պայմանավորվածությունները՝ հավելելով, որ հարցը պետք է լուծվի 2020-2022 թվականների եռակողմ հայտարարություններին համահունչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |