Հունգարիայի ԱԳ նախարար․ Բուդապեշտը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր10 սեպտեմբերի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցում է նաև Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, որը «Փոխկապվածության աշխարհաքաղաքականությունը. մրցակցությունից մինչև համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ նշել է, որ պատերազմները երբեք չեն ավարտվում ռազմի դաշտում, դրանք ավարտվում են բանակցային սեղանի շուրջ։ Նա կարծիք է հայտնել, որ Բուդապեշտը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, հայտնում է Հանրային ռադիոն։ «Խաղաղության համաձայնագրի ստորագրում խաղաղասեր ժողովրդի խաղաղասեր երկրի խաղաղասեր մայրաքաղաքում. սա այն օգնությունն է, որը մենք կարող ենք ցուցաբերել։ Դա չափազանցություն չէ, քանի որ մենք այնպիսի դիրքում ենք, որ կարող ենք խոսել այս հակամարտության երկու կողմերի հետ»,- ասել է Սիյարտոն։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Հունգարիան երկու տարի առաջ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները և մատնանշել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել դրանից հետո։ «Անցյալ տարի գերազանցեցինք առևտրի ռեկորդը։ Երկու երկրների միջև ուղիղ օդային կապ ենք սկսել հուլիսին։ Ամառային արձակուրդներին Հունգարիայում հյուրընկալել ենք տեղահանված ընտանիքների 1000 երեխայի: Բոլորովին վերջերս հավելյալ 800,000 եվրո ենք հատկացրել Հայ քրիստոնեական եկեղեցուն և կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար։ Մենք պատրաստվում ենք համագործակցություն սկսել էներգետիկայի ոլորտում և ստեղծել համատեղ տնտեսական հանձնաժողով՝ տնտեսական համագործակցությունն առաջ տանելու համար։ Մենք բացում ենք մեր դեսպանատունը այստեղ՝ Երևանում։ Հայաստանը բացում է իր դեսպանությունը Բուդապեշտում»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Հունգարիան միևնույն ժամանակ ռազմավարական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, ռազմավարական համագործակցություն նաև էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում։ «Նման իրավիճակում կարող ենք օգնել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեսքի բերելու գործընթացին», — հայտարարել է Պետեր Սիյարտոն։ Նա նաև հիշեցրել է, որ Հունգարիան նպաստել է 2021 թվականին Ադրբեջանից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակմանն ու վերադարձին։ Պետեր Սիյարտոն Երևան այցի շրջանակներում հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |