Ռուբինյան․ ՀՀ-ն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի![]() 10 սեպտեմբերի 2024 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի։ Նա այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, հայտնում է Aysor.am-ը։ «Իրականում, Հայաստանի բոլոր կառավարությունները 1991 թվականից՝ մեր երկրի անկախացումից ի վեր, երբևէ պատմությունը չեն դրել Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեջ, մենք միշտ պատրաստ ենք եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Եվ եթե մեր թուրք հարևանները քաղաքական կամք դրսևորեն, ապա կարող ենք լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը»,- ասել է նա։ Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |