«Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է

«Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է

PanARMENIAN.Net - «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին Ռուսաստանի Դաշնությունից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում։ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ճեպազրույցում վստահեցրել է, որ հրավեր ուղարկել են բոլոր գործընկերներին ու որևէ մերժում չեն ստացել։ Նա դժվարացել է ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ։

«Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Կարապետյանը նշել է, որ համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև թուրքական կողմին։

Երևանում մեկնարկել է Yerevan Dialogue միջազգային համաժողովը ՝ նոր հարթակ, որը միավորում է քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու և լուծումներ գտնելու մեր ժամանակների կարևորագույն խնդիրների ՝ կլիմայի փոփոխությունից և հակամարտություններից մինչև տեխնոլոգիաներ և Առողջապահություն: Դրան մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան առաջնորդներ։

 Ուշագրավ
---