Կոստանյանն ԱՄՆ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ դիմակայունության ամրապնդումն էներգետիկ ոլորտում![]() 11 սեպտեմբերի 2024 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ, հայտնում է ԱԳՆ-ն։ Ի շարունակություն ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը: Yerevan Dialogue միջազգային համաժողովը նոր հարթակ է, որը միավորում է քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու և լուծումներ գտնելու մեր ժամանակների կարևորագույն խնդիրների ՝ կլիմայի փոփոխությունից և հակամարտություններից մինչև տեխնոլոգիաներ և Առողջապահություն: Դրան մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան առաջնորդներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |