ԱԽ քարտուղարը Ճապոնիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և դրա հնարավորությունները![]() 11 սեպտեմբերի 2024 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա հնարավորությունները: Նշել է նաև, որ Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը և ընգծելով՝ Ճապոնիայի մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |