ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը

ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր, հայտնում է ՏԿԵՆ-ը :

Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով։

 Ուշագրավ
---