ԱԳ փոխնախարարները Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը

ԱԳ փոխնախարարները Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Պարույր Հովհհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը:

Վահան Կոստանյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Սեպտեմբերի 9–ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը և Մհեր Գրիգորյանը, ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, հանդես են եկել հայտարարություններով։ Սխինասն իր խոսքում ասել է, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը հայ ժողովրդին կօգնեն տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:

 Ուշագրավ
---