Պապոյան. Ընդդիմությունը ողջունել է Արցախի հայաթափումը, որ այստեղ մի քանի հազար ավել ցուցարար ունենային19 սեպտեմբերի 2024 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախի հայության տեղահանման տարելիցին, ասել է, որ Արցախի լուծարման հրամանը ստորագրել է Արցախի վերջին նախագահը՝ ընտրվելուց 15 օր անց, և որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն ու իրենց թիմերը ողջունել էին նրա ընտրությունը։ «Երկրորդ և երրորդ նախագահների թիմերն իշխանությունների վրա ճնշում էին գործադրում, թե ինչու ամեն ինչ չեք անում որպեսզի ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի Արցախը։ Բնականաբար, պատճառը մեկն է, որ ունենային 100 հազար, դրանից ավել կամ քիչ ցուցարար։ Այդ նպատակով, ինչ է իրենք այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար, որը կարող էր փոքր ինչ ավելացնել իշխանությունը զավթելու իրենց հնարավորությունը, նրանք ողջունում էին այդ քայլերը և կազմակերպում այն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նախարարի խոսքով՝ նախկին նախագահների բանակցություններն ընդամենն այն մասին է եղել, թե երբ և ինչպես է հանձնվելու Լեռնային Ղարաբաղը, բայց գալով Հայաստան՝ վարձել են գիտնականների և պալատական լրագրողների՝ ոչմիթիզականություն քարոզելու համար։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Պապոյանը կցանկանար, որ Արցախն անկախ լիներ՝ վերջինս ասել է. «Ես շատ բան կուզեի, բայց չեմ ցանկանում մեր ցանկությունների մասին խոսել, չէի ուզենա մեր ցանկությունները դարձնել մեր քաղաքականության առաջնահերթույունը»։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |