Փաշինյանը ցավակցել է Խամենեիին և Փեզեշքիանին![]() 23 սեպտեմբերի 2024 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիiն և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է. «Ձերդ Վսեմություն, ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ: ՀՀ կառավարության և ժողովրդի անունից ցավակցում եմ Ձեզ ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Շուտափույթ կազդուրում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»: Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, նեծ ցավով տեղեկացա ԻԻՀ Խորասան նահանգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի և բազմաթիվ անձանց զոհվելու մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում է այս ցավը բարեկամ Իրանի հետ»: Սեպտեմբերի 21–ին Իրանի Թեբես քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 20 մարդ։ Պայթյունի պատճառը պարզելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |