Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ![]() 23 սեպտեմբերի 2024 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կառլես Էնսենյատ Ռեիգիի հետ հանդիպմանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն Անդորրայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել դրա կարեւորության մասին ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ հաստատակամությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |