Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակում![]() 24 սեպտեմբերի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետը։ Մոդին հանդիպումը հիանալի է անվանել։ «Հիանալի է ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |