ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը![]() 24 սեպտեմբերի 2024 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու, տարածաշրջանը տնտեսական զարգացման ուղիով տանելու հնարավորությունը բաց չթողնելու, այդ նպատակով Ադրբեջանի կողմից, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |