«Կոռնետ-AM»-ը ֆիքսված կապ կտրամադրի15 մայիսի 2009 - 23:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը «Կոռնետ-AM» պրովայդերական ընկերությանը ֆիսված հեռախոսակապի արտոնագիր է տրամադրել: Ըստ «Կոռնետ-AM»ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի, արդեն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել «ԱրմենՏելի» եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ վարձակալվող ալիքներում ձայնային կապի առաջնայնությունների մասին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Բ.Դեմիրխանյանը նշել է, որ ցանկացած պայմանավորվածություն երկու տնտեսավորղ սուբյեկտների միջեւ, հատկապես նախնական, մինչ դրանց ձեւակերպումը չեն կարող հրապարակվել: Սակայն, նա հավելել է, որ այս փուլում հիմնականում քննարկվում են նախագծի տեխնիկական կողմի հետ կապված հարցերը: Ծառայությունների տրամադրման ժամկետի եւ ընդգրկման տարածքի մասին թղթակցի հարցին Դեմիրխանյանը պատասխանել է, որ կընդգրկվեն Երեւանն ու այլ 18 քաղաքներ, ինչպես նաեւ այդ քաղաքների 20 կմ շառավիղում գտնվող բնակավայրերը: «Մենք հնարավորինս սեղմ ժամկետում կտրամադրենք այդ ծառայությունը: Մենք առավելագույն ջանքերը կգործադրենք, առաջարկելու համար իրենց հաճախորդներին ճկուն եւ մրցունակ գներ»: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |