Գրիգորյան․ Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա![]() 27 սեպտեմբերի 2024 - 14:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։ Նա նշել է, որ դեռ պետք է ավարտեն կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը, հայտնում է Factor.am-ը։ Փոխվարչապետը հավելել է, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է՝ պնդելով, որ որևէ հակասություն չկա գործընթացում։ Մհեր Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան: Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Կառավարությունն այն կուղարկի ԱԺ վավերացման։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |