Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից 1 հոկտեմբերի 2024 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին»,–գրել է նա՝ հավելելով, որ խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնել, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական գործակցություն չունենաս: «Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր գործընկերներին և, իհարկե, ինձ մեծագույն հնարավորություն տված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ և նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաև այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց: Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ և անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին: Մենք քաղաքականություն մշակողն ենք և ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք: Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ և պայքարել այս ամենի համար և շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաև մասնավոր հատվածում»,- գրել է Մինասյանը։ ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։ Մինասյանը փոխնախարար էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին։ Սոցցանցերում վերջերս լուսանկար էր շրջանառվում, որտեղ նրա ձեռքում Քոչարյանի գիրքն է։ Բարձարցած աղմուկից հետո Գևորգյանը հրաժարական է տվել։ Արձագանքելով դրան՝ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, իսկ «պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |