Փաշինյանը՝ Բարնիեին․ Ակնկալում ենք ֆրանսիացիների մասնակցությունը՝ ենթակառուցվածքների, միջուկային էներգիայի ոլորտներում![]() 4 հոկտեմբերի 2024 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Մատինյոն» պալատում Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի տնտեսության զարգացումն ու դիվերսիֆիկացիան` հավելելով, որ մեծապես կարևորում է ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Վարչապետի խոսքով` հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը երկու ժողովուրդների միջև բարեկամությանը խորին նվիրվածության ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բացառիկ հարաբերությունների ամրապնդման գործում նրա անձնական նշանակալի ավանդի համար։ Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և ընդգծել իր հանձնառությունը` նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացման գործում: Միշել Բարնիեն նշել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ և պատրաստ է հետագայում ևս նպաստել երկկողմ կապերի շարունակական ամրապնդմանը: Նա ջերմությամբ է հիշել 1995 թվականին իր մասնակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բացումը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա ինտենսիվ երկխոսությունը` շեշտելով նաև երկկողմ տնտեսական և մի շարք թիրախային՝ էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, քաղաքաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը: Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները մեծապես կարևորել են նաև «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» երկրորդ համաժողովի (Ambitions Arménie-France) անցկացումը, որը բազմաոլորտ համագործակցությունը խթանող յուրօրինակ գործիք կարող է դառնալ: Զրուցակիցներն ընդգծել են նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Փաշինյանը Ֆրանսիայում է մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: Ֆրանսիայում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |