Ավինյան․ Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները

Ավինյան․ Երևանի կառավարման մեջ կներառվեն արհեստական բանակության կարողությունները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում անցկացվող «ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառման բացմանն իր ելույթի ժամանակ խոսել է տեխնոլոգիական այն նոր գործիքներից, որոնք կներառվեն Երևանի կառավարման համար։

Առաջին հերթն նա առանձնացրել է GIS համակարգը, որը հնարավորություն է տալիս քարտեզագրել ու վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները` ապահովելով խելացի պլանավորում ու զարգացում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս համակարգի միջոցով մենք արդեն տեսնում ենք Երևանի օդի որակի, ենթակառուցվածքների իրական վիճակը, կադաստրային քարտեզը։ Բացի այդ «Ակտիվ երևանցի» հարթակի միջոցով մենք տեսնում ենք երևանցիների կողմից բարձրաձայնվող հարցերը, որոնց արձագանքում ենք քաղաքապետարանում և վարչական շրջաններում»,– ընդգծել է Ավինյանը։

Ըստ նրա` այս ամենը տվյալների հսկայածավալ վերլուծության հնարավորություն է տալիս։ Երևանի քաղաքապետը նշել է, որ հաջորդ փուլով այս ամենը բերելու է կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառմանը, և յուրաքանչյուր որոշում, որը կիրականացվի քաղաքապետարանում, հիմնված կլինի այս փաստերի վրա։

«ԴիջիԹեք էքսպո 2024» տեխնոլոգիական միջոցառումն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 4–6–ը «Մերիդիան էքսպո» կենտրոնում։ Տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն տարբեր ոլորտների 200–ից ավելի ընկերություններ Հայաստանից և այլ երկրներից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---