Փաշինյան. Գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն![]() 12 հոկտեմբերի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ձեռք է բերում ավելի համաշխարհային նշանակություն: «Մենք, որպես կանոն, նախագիծն ընկալում ենք ռեգիոնալ տրամաբանության մեջ, բայց գլոբալ փոփոխությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծին տալիս են համաշխարհային նշանակություն»,-ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով խնդիրներ են առաջացել ապրանքների և ուղևորների հոսքի տեսակետից: Փաշինյանը հիշեցրել է՝ արդյունաբերական գերզարգացած շրջաններից մեծ հոսքեր են ուղղված եղել Եվրոպա, ընդ որում՝ այդ հոսքերի մեծ մասը Ռուսաստանով ընթացել է դեպի Արևմուտք: «Ռուսաստան-Արևմուտք սահմանի անցանելիությունն էականորն նվազել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, սանկցիաների և քաղաքական հարաբերությունների բարդացման պատճառներով: Եվ մենք տեսնում ենք, որ խնդիր է առաջանում հարյուրավոր միլիարդ դոլարների ապրանքների հոսքի ճանապարհին: Սա է պատճառը, որ հարյուրավոր միլիարդների ապրանքներ այժմ նոր ուղիներ են փնտրում դեպի ամենամեծ շուկաներ հոսելու համար»,-ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ ապրանքների շարժը միակողմանի չէ, ինչպես արևելքից դեպի արևմուտք, այնպես էլ արևմուտքից դեպի արևելք է: «Հիմա հարյուր միլիարդավոր դոլարների ապրանքներ ճանապարհ են փնտրում դեպի արևմուտք: Ահա սա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ռեգիոնալ իմաստից ավելի ձեռք է բերում համաշխարհային նշանակություն»,–ասել է վարչապետը: Փաշինյանը նաև պարզաբանել է, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը«Տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում անշարժ վիճակ է, սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքն ապահովելու գործին: Եվ ահա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստն այն է, որ Հայաստանն իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով: Ընդ որում, այստեղ ամենևին երկրորդական նշանակություն չունեն Կենտրոնական Ասիայի երկրների կարիքները՝ ներմուծման և արտահանման առումով: Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը և՛ արևելքից դեպի արևմուտք, և՛ արևմուտքից դեպի արևելք, և՛ հարավից դեպի հյուսիս, և՛ հյուսիսից դեպի հարավ այդ ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները»,-ասել է Փաշինյանը: Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |