Պրահայում ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել

Պրահայում ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցել է Պրահայում տեղի ունեցած Future Forces Forum 2024 միջազգային ցուցահանդեսին: Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր երկրների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 15-18-ը տեղի ունեցած այցը կատարվել է Չեխիայի պաշտպանության նախարարության հրավերով։

 Ուշագրավ
---