Ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քվեարկությանը![]() 22 հոկտեմբերի 2024 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ-ում ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը, չեն մասնակցի նաև քվեարկությանը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը: Հարցն այժմ քննարկվում է ԱԺ լիագումար նիստում: ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից այդ մասին հայտարարել է Արմեն Ռուստամյանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից այդ մասին ասել է խմբակցության ղեկավար ղեկավար Հայկ Մամիջանյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել նաև նախագծի քննարկմանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |