Միրզոյան․ Նպատակահարմար չէ «3+3»–ն օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ![]() 23 հոկտեմբերի 2024 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Ստամբուլում «3+3» հարթակի հերթական հանդիպման մասին հարցերին, որին մասնակցել էր նաև ինքը, ասել է, որ նպատակահարմար չէ «3+3»–ն օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ։ Միրզոյանի խոսքով, կշարունակեն մասնակցել «3+3 «հարթակի հանդիպումներին՝ կարևորելով տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունները, հայտնում է Panorama.am-ը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարող է հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա նա նշել է, որ այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին։ «Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում բոլոր ուղղություններով՝ սահմանազատման, խաղաղության պայմանագրի, հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այլ բան, որ ինչպես բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ այս դեպքում, տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ գտնվելու առիթն ու բանակցություններ ևս ունենում են։ Այս անգամ բանակցությունների հերթական ռաունդն ունեցանք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել, մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքում»,- ասել է Միրզոյանը։ Միաժամանակ նա նշել է, որ կոչ է անում Ադրբեջանին ավելի կառուցողական ներգրավել բանակցություններում։ Հարթակի ստամբուլյան հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Վրաստանը չի մասնակցել հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |