18 մայիսի 2009 - 18:50 AMT
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար Դիվյաբա Մանչանդայի հետ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 18-ին ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ Դիվյաբա Մանչանդային: Ինչպես հաղորդում է Անվտանգության խորհրդի մամլո գրասենյակը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին առնչվող հարցեր` կարեւորելով երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների խորացումը:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունն ու կառուցվածքը: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ կապերի հաստատումն ու խորացումը:

Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: