Սիմոնյան. Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են գերիների հարցը![]() 4 նոյեմբերի 2024 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։ Նրա խոսքով` Փաշինյանն ու Ալիևը լիագումար նիստում զրուցել են մոտ մեկ ժամ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին կմեկնի, եթե Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: «Հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին և որոշել են առանձին հանդիպել։ Պայմանավ որվածությունները նույնն են` խաղաղության հաստատում, ապաշրջափակում, գերիների վերադարձ»,- հավելել է նա, գրում է Sputnik Արմենիան։ ԱԺ նախագահն ընդգծել է, որ COP29-ի մասնակցության քննարկման պարագայում, եթե կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որևէ այլ ձևով ՀՀ–ի համար դրական քայլ անելու, ապա Հայաստանը պետք է չհապաղի այդ հարցում։ Սիմոնյանը հավելել է, որ ժամանակը ցույց կտա, թե Հայաստանը ինչ որոշում կկայացնի։ Գերիների չվերադարձի դեպքում Ալեն Սիմոնյանը COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարում: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի հաստատմանը` Սիմոնյանը նշել է, որ դա մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար,հայտնում է «Ազատությունը»։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |