Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը18 մայիսի 2009 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցին (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Ղազինյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Իր հերթին դեսպան Ցվյետկովիչ-Կուրելեցն ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակներում: Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |