ՀՀ Սփյուռքի նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին18 մայիսի 2009 - 23:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ - լիազոր դեսպան տիկին Ռենատե Ստիլլեին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տիկին Ստիլլեն իր դժվարին - պատվավոր առաքելության իրականացման ընթացքում, Հայաստանում ձեռք է բերել մեծ հեղինակություն, ինչն անչափ ուրախալի է: Ըստ Հրանուշ Հակոբյանի, տիկին Ռենատե Ստիլլեին` որպես առաջին դեսպանի, հաջողվել է Հայաստանում ստեղծել առողջ - ամուր դիվանագիտական հենք, որն ուրույն - հուսալի հիմք կարող է հանդիսանալ հայ-բրազիլական միջպետական հարաբերությունների հետագա կայացման համար: ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը իր եռամյա աշխատանքը Հայաստանում գնահատեց որպես բարեկամ Հայաստանի հետ մերձեցման ժամանակաշրջան - իր բավարարվածությունն ու գոհունակությունը հայտնեց Հայաստանում բարյացակամ - ջերմ մթնոլորտում աշխատելու հնարավորության համար: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում իր գործունեությունը ծավալող հաջորդ դեսպանը նույնպես կզգա հայ ժողովրդի ջերմությունն ու աջակցությունը` աշխատանքի ամբողջ ընթացքում: - Ես Հայաստանը տանում եմ իմ սրտում,- ասաց դեսպան տիկին Ռենատե Ստիլլեն, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |