Պապիկյան․ Բանակի առջև դրված միակ խնդիրը ՀՀ 29,743 քկմ սուվերեն տարածքը պաշտպանելն է![]() 13 նոյեմբերի 2024 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել ՀՀ 29 հազար 743 քառ. Կմ սուվերեն տարածքը: «Եվ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,-ասել է նա, գրում է Արմենպրեսը։ Նա նաև ասել է, որ Հայաստանն իր սուվերեն տարածքից մոտ 200 քկմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով: «Ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասել է Պապիկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |