Միրզոյան․ Պայմանագրի շուրջ Բաքվի հետ հիմա ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում

Միրզոյան․ Պայմանագրի շուրջ Բաքվի հետ հիմա ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական մթնոլորտում աշխատել:

Նա ասել է, որ 1-2 հոդվածի շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, հայտնում է Aysor.am-ը։

«Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- ասել է նա։

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցված տեքստ ունենալուն:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---