Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները, ՊԵԿ–ը տարեկան հաշվետվություններ կներկայացնեն ԱԺ-ում![]() 16 նոյեմբերի 2024 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Քննարկվող օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների, ՊԵԿ-ի, Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահները տարեկան մեկ անգամ Ազգային ժողովում ներկայացնեն նախորդ տարվա իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 15-ի հերթական նիստում: «Թվարկված մարմինները, ըստ էության, դուրս էին խորհրդարանական ձևաչափով վերահսկողության դաշտից»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով այդպիսի հանդիպումները սպասված են հասարակության կողմից: Նախագծով ամեն տարի` գարնանային նստաշրջանից մինչև ամառային արձակուրդների հատվածը, նշված մարմինների ղեկավարները կներկայացնեն իրենց գործունեության տարեկան հաշվետվությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |