ՀԱԿ գտնում է, որ մայիսի 31-ին իրենք կհավաքեն ձայների 40%-ը19 մայիսի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններին Հայ ազգային կոնգրեսն իր սեփական հաշվարկներով ունի բոլոր շանսերը` հավաքելու ձայների 40%-ը, քանի որ նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ կողմնակիցների թիվն աճել է մի քանի անգամ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնող Հայաստանի Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը:«ՀԱԿ հետո երկրորդ ուժը, որը մեծ քանակությամբ ձայներ կհավաքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, եւ միայն նրանցից հետո` կառավարող Հանրապետական կուսակցությունը»,- մատնանշել է Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Ավագանու խորհրդի մեջ ընտրված ՀԱԿ ներկայացուցիչները պատրաստ կլինեն մնացած կուսակցությունների հետ համագործակցությանը, եթե ընտրություններն արդար պայմաններում անցնեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |