Փաշինյան․ Պաշտոններում առաջադրվածները կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետկառավարման համակարգում![]() 26 նոյեմբերի 2024 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել վերջին նշանակումների վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում։ «Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը և արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել և 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել: Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, որոնք դա արել են վարչապետի խնդրանքով, ասել է, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |