Գեղամ Նազարյան. Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ![]() 26 նոյեմբերի 2024 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը, ասել է, որ ինքը նման մտադրություն չունի, հայտնում է 24News-ը։ «Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել»,–ասել է նա։ Անդրադառնալով այն դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը՝ Նազարյանն ասել է․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։ Մատնանշվել է օրինակը, ինչպես եղավ ՔՊ-ի պարագայում, խնդրեցին՝ մանդատը վայր դրեց պատգամավորը։ Նազարյանն ընդդիմացել է՝ ասելով, թե իրեն «չեն կարող խնդրել»։ Սոցիալական ցանցերում ու մամուլում բավական քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ լուսանկարը՝ այլ ՔՊ-ականների հետ միասին՝ արված Վիետնամում գործուղման ժամանակ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |