Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները խոստացել են օգնել հաշմանդամ մարդկանց

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Երեւան` հաշմանդամ մարդկանց համար հասանելի քաղաք» անվանումով ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում էին «Ունիսոն», «Փարոս», «Աստղիկ» հասարակական կազմակերպությունների նախագահներ համապատասխանաբար Արմեն Ալավերդյանը, Սուրեն Օհանյանը, Լեւոն Ներսիսյանը, տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ Ավագանու խորհրդի թեկնածուներ:



«Շատ կարեւոր է, որ հասարակությունն արդեն ծանոթ է հաշմանդամ մարդկանց խնդիրներին: Եւ ընտրությւոնների ընթացքում նախըտրական հանձնաժողովները ոչնչով չեն օգնում հաշմանդամներին: Ինչու՞ են ընտրությունները միշտ անցկացվում երկրորդ հարկում, այլ ոչ թե առաջին: Եւ ինչու միայն նորակառույցներն ու շենքերը, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պետք է համապատասխանեն նորմերին եւ կանոններին: Հաշմանդամների կյանքում չկան փոփոխություններ դեպի լավը: Հաշմանդամների մասին օրենքները շատ գեղեցիկ են գրված, բայց չեն գործում: Մեն քհուսով ենք. որ Ավագանու խորհրդի նորընտիր անդամները ոչ ձեւական դեր կխաղան եւ կլուծեն մեր խնդիրների թեկուզ մի մասը»,- ասել է «Ունիսոն» հասարական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը:



Տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ Ավագանու խորհրդի թեկնածուներ խոստացան անել ամեն ինչ, որպեսզի օգնեն հաշմանդամ մարդկանց ապագայում լուծել բոլոր այդ խնդիրները, եթե նրանք հաղթեն ընտրություններում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---