Փաշինյան. ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել ենք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները![]() 29 նոյեմբերի 2024 - 10:03 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նոյեմբերի 28–ին տեղի ունեցած նիստում քննարկվել են վերջին զարգացումներն ու անելիքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետը նաև կարճ տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ, անդրադառնալով Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն՝ Փաշինյանը գրել էր, որ ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնաառաջադրվել։ Ինքնառաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |