Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել![]() 29 նոյեմբերի 2024 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Radar Armenia-ն։ «Այս պահին առկա տեղեկատվությամբ զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասել է նա։ Հալեպում և Իդլիբում գործող «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ գրոհ է ձեռնարկել՝ թիրախավորելով այդ տարածաշրջանների խաղաղ գյուղերը, քաղաքները և ռազմական օբյեկտները։ Մոսկվան այդ գրոհն անվանել է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ։ Գրոհող ուժերը համարվում են թուրքամետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |