Ալեն Սիմոնյանը` Աղազարյանի մասին. Երեկ ուզում էի անձամբ նրան խեղդեի![]() 4 դեկտեմբերի 2024 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3–ին, տեղեկանալով, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը, ցանկացել է «նրան խեղդել»։ Նա ասել է, որ ՔՊ վարչության դեկտեմբերի 3–ի նիստի ընթացքում ինքը շոկի մեջ է եղել, հայտնում է Aysor.am-ը։ «Անկեղծ եմ ասում՝ մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն խեղդեի»,- ասել է ԱԺ նախագահը։ Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։ «Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը։ Նա նշել է, թե ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի ինֆորմացիան։ ԱԺ նախագահն ասել է, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ։ Նա ասել է, թե Աղազարյանը չի զղջացել արածների համար։ «Ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր, ավելի հակառակվում էր, իմ մոտ, և ոչ միայն, տպավորություն էր ադեկվատության հետ կապված»,- նշել է Սիմոնյանը։ Աղազարյանը պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին, որոնց պատճառով էլ նրան հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Նա չի բացառել, որ իր հետ հարցազրույցների կամ զրույցների ժամանակ կարող էր ասել այնպիսի բաներ, որոնք կարելի էր չհրապարակել, սակայն, վստահեցրել է, որ որևէ կերպ նպատակամղված պետական գաղտնիքի արտահոսք չի կազմակերպել, գրում է Արմենպրեսը։ «Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք և պետական կարևորության փաստաթուղթ։ Ես 6 տարվա մեջ երբևէ չեմ եղել այդ բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար, որովհետև դա արվում է գրավոր, դա արձանագրվում և ֆիքսվում է։ Ինչ վերաբերում է խմբակցության նիստերից ինչ-որ տեղեկության արտահոսքի, ապա ասեմ, որ, սիրելի լրագրողներ, բոլորդ գիտեք, որ ես միշտ հասանելի եմ, որովհետև կարևորում եմ ձեր աշխատանքը և բոլորիդ հետ զրուցել եմ։ Կարող է պատահել այդ զրույցների ընթացքում ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ նպատակամղված և պլանավորված արտահոսք եմ արել»,- ասել է Աղազարյանը։ Նա զարմանք է հայտնել, թե ինչպես են իր անձնական նամակագրությունները հայտնվել վարչապետի մոտ։ «Իմ հեռախոսը, որն առգրավել են Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Քննիչը ասել էր, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։Ես հայտնել էի, որ հեռախոսի մեջ կան անձնական տվյալներ, որոնք չեմ ցանկանա հրապարակվեն։ Ասացին՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, Դուք գիտեք, թե ո՞ր պետությունում եք ապրում։ Ես էլ հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի հրապարակվի։ Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են և իմ հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,- ընդգծել է Աղազարյանը։ Նա չի բացառել, որ իրավապահ մարմինները որոշեն միջնորդություն ներկայացնել իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով», Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին: Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |