Փաշինյան․ Մենք մեզ ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում, կարծում եմ՝ անդառնալիության կետն անցել ենք![]() 4 դեկտեմբերի 2024 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ–ից դուրս է համարում և որ, իր կարծիքով, անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի, գրում է Sputnik Արմենիան։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ էս մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակմանը, քննարկմանը, ո՛չ առաջարկ ենք տալիս, ո՛չ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, պարզապես նաև վետո չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս։ Իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վա՜յ, ստեղ մենք վետո դնելու իրավունք ունենք։ Դա էլ` հաշվի առնելով հարգանքը գործընկերների նկատմամբ»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտումները գնալով ավելի են դժվարացնում վերադարձը ՀԱՊԿ։ Վարչապետի կարծիքով՝ անդառնալիության կետն արդեն անցել են։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ–ը «Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Պուտինն ասել է․ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։ Մինչդեռ, Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ չի ունեցել ՀԱՊԿ-ից, հայկական կողմը հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |