Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 90%-ը համաձայնեցված է

Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 90%-ը համաձայնեցված է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքին, ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի 90 տոկոսը համաձայնեցված է։

«Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի 90 տոկոսը»,–ասել է նա։

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ գործընթացի ավարտի և պայմանագրի ստորագրման աշխատանքները կակտիվանան։

Ադրբեջանցի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ ՀՀ հետ բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերին կամ 2025–ի սկզբին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---