Փաշինյան․ Ապօրինի գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց![]() 10 դեկտեմբերի 2024 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: «Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Նա նշել էր, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում և դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ: Ըստ նրա՝ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |