Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են հայ–ֆրանսիական գործակցությունը պաշտպանության բնագավառում

Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են հայ–ֆրանսիական գործակցությունը պաշտպանության բնագավառում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց արդյունքում ստորագրվել է ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թ. ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Քննարկվել են ՀՀ ԶՈւ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը:

 Ուշագրավ
---