Փաշինյան. ՔՊ նախաձեռնող խմբում կրկին ինքնաքննադատության օր էր

Փաշինյան. ՔՊ նախաձեռնող խմբում կրկին ինքնաքննադատության օր էր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից՝ կից գրելով, որ նախաձեռնող խմբում կրկին ինքնաքննադատության օր էր։

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՔՊ գրասենյակը։

«Նիստի թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
---