Կարապետյանն ու Ազբեյը կարևորել են ՀՀ-ում և Հունգարիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու որոշումը![]() 13 դեկտեմբերի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյը անդրադարձել են ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք որոշմանը՝ կարևորելով այդ քայլը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը: Դավիթ Կարապետյանը նշել է հումանիտար և կրթամշակութային ոլորտներում առկա համագործակցության արդյունավետությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |