ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Կավելաշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Կավելաշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ ՀՀ–ն ակնկալում է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում։ Ամենայն աբրիք եմ նաղթում այդ կարևոր պաշտոնում»,–ասվում է X-ի էջում արված Փաշինյանի գրառման մեջ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր էջում լակատար աջակցություն է հայտնել Կավելաշվիլիին։

«Լիակատար աջակցություն և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն եմ հայտնում՝ ի շահ հայ-վրացական եղբայրական հարաբերությունների»,–ասվում է գրառման մեջ։

Նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել դեկտեմբերի 14–ին ընտրիչների կողմից։ Նրան առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

 Ուշագրավ
---