Կոպիրկին․ ՌԴ-ում հստակ քաղաքական կամք կա ՀՀ հետ հարաբերություններում խնդիրները լուծելու համար![]() 16 դեկտեմբերի 2024 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա ՌԴ և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Նա այդ մասին ասել է Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ։ «Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերություններն ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասել է ռուս դիվանագետը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։ Դեկտեմբերի 20-ին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, Կոպիրկինի խոսքով, կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր և մի շարք հարցերի վերաբերյալ կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև կնքված պայմանագրերը: Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նույնպիսի միջոցառում կայացել է Ռուսաստանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |