Քոչարյան․ Չավուշօղլուն ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին![]() 17 դեկտեմբերի 2024 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մոտեցել է հայկական պատվիրակության անդամներին ու խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Չավուշօղլուն մոտեցել է մեզ՝ ինձ, Արուսյակ Ջուլհակյանին և Վահագն Ալեքսանյանին և զրուց է ունեցել: Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, խոսում էր հենց խաղաղության, դրա հնարավորությունների մասին»,–ասել է Քոչարյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ դա շատ լավ է: Հայկական պատվիրակությունը նոյեմբերի 22-25-ը ՆԱՏՕ ԽՎ-ին մասնակցել է որպես ասոցացված անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |