Սիմոնյանը Հնդկաստանում որոշ մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից![]() 18 դեկտեմբերի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Սիմոնյանը որոշ մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից: Օմ Բիրլան ու նշել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու, հայտնում է ԱԺ-ը մամուլի ծառայությունը։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ նման շփումները կարևոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար: Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաեւ երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետևել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում: Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաև Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ։ Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |