Նախարարը՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման մասին․ Գործառնական փուլը պաշտոնապես մեկնարկել է![]() 27 դեկտեմբերի 2024 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման ընթացքին, նշել է, որ տրվել է գործառնական փուլի պաշտոնական մեկնարկը: Այդ մասին նա խոսել է Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ զրույցների մակարդակից գործնական փուլին անցում կատարելուն նպաստել են ՀՀ–ում իրականացված բարեփոխումները, ինչը գնահատվել է գործընկերների կողմից։ «Դա նշանակում է, որ երկու կողմերը ունեն բարձր հանձնառություն՝ մշակելու գործողությունների ծրագիր, որը թույլ կտա հասկանալ, թե որ ուղղությամբ ինչ առաջընթաց կա և վիզաների ազատականացման բուն պրոցեսը երբ կարող ենք ակնկալել»,- ասել է նախարարը։ Ըստ նրա՝ դրա հիմքում մի քանի հենասյուն կա՝ հանրային անվտանգություն, անձնական տվյալների պաշտպանություն և այլն։ Նախարարը հավելել է, որ ազատականացման գործընթացը նաև խթան է տարբեր ոլորտներում ճիշտ ստանդարտներ ներդնելու համար։ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |