Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում![]() 30 դեկտեմբերի 2024 - 10:36 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցություն կհիմնի։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»՝ ՄԱՍԿ։ Հիմնադիր Համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարենք 2025 թվականի հունվարի երեքին»,–ասվում է գրառման մեջ։ Աղազարյանը դեկտեմբերի 3-ին հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից` պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Հաջորդ օրը նա հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։ Մինչ այդ նա մերժել էր մանդատը վայր դնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |