Երիտասարդ փորձագետները մտադիր են մշակել «Հայաստանի դիվանագիտության ռազմավարությունը»21 մայիսի 2009 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Պորֆեսիոնալներ» Հասարակական քաղաքականության ինստիտուտը հանդես է եկել «Հայաստանի դիվանագիտության ռազմավարության» մշակման նախաձեռնությամբ: Ինչպես պատմել են ինստիտուտի ներկայացուցիչները, Ազգային անվտանգության ռազմավարությունն ու Հայաստանի Ռազմական դոկտրինան, որոնք մշակվել են 2 տարի առաջ, երբ տարածաշրջանում եւ աշխարհում բոլորովին այլ իրադրություն էր, այսօր փոփոխությունների կարիք ունեն:Ինստիտուտի փորձագետների կարծիքով, ազգային անվտանգության առկա ռազմավարությունը չի համապատասխանում ժամանակի պահանջներին եւ Հայաստանի առջեւ ծառացած նոր մարտահրավերներին: «Առաջարկվող նախագծի էությունը կայանում է հարցերի լայն շրջանակում բազմավեկտոր մասնագիտական լուծումների որոնման եւ ընտրման մեջ, որոնք բնորոշում են երկրի մարտավարական քայլերը նոր ժամանակի մարտահրավերների հիման վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հասարակական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը: Ենթադրվում է, որ ծրագիրը կիրականացվի 4 փուլով` յուրաքանչյուրը 3 ամիս տեւողությամբ: Ամեն փուլ նախատեսում է փակ քննարկումներ եւ կլոր սեղաններ հանձնարարված թեմայով, որից հետո նախնական արդյունքները կներկայացվեն հասարակական քննարկման: Առաջարկությունների ողջ փաթեթի վերջնական տարբերակի կազմավորումից հետո կկայանա դրա շնորհանդեսը Երեւանում ու Ստեփանակերտում: Ներկայումս կատարվող գործընթացների հետազոտման եւ միջին կանխատեսումների համար «Պորֆեսիոնալներ» ինստիտուտը ծրագրում է չեզոք, ապաքաղաքականացված խմբի ստեղծում երիտասարդ մասնագետներից: Դրա հետ մեկտեղ ինստիտուտը պատրաստ է նաեւ բոլոր շահագրգռված կազմակերպությունների եւ անկախ փորձագետների հետ համագործակցության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |