ԱԳՆ-ն պարզաբանել է ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները՝ շեշտելով հանձնաժողովի դերը![]() 17 հունվարի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հրապարակել է պարզաբանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված փաստաթղթի և դրանում ներառված հանձնաժողովի վերաբերյալ։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ նշվում էր Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի մասին, մինչդեռ հայկական կողմի հաղորդագրությունում «հանձնաժողով» տերմինը չէր կիրառվել։ Փոխարենը, փաստաթուղթը ներկայացվել էր որպես «ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն», հայտնում է «Ազատությունը»։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ այս տարբերությունը տեխնիկական բնույթ ունի։ Խոսնակը նշել է, որ կանոնադրությունն ամրագրում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ հիմք է դնում հանձնաժողովի ստեղծմանը։ Հանձնաժողովը, որպես համագործակցության ձևաչափ, նպատակ ունի կանոնադրության նպատակների իրականացման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպել՝ ներառյալ ոլորտային համագործակցության համակարգումն ու քննարկումները։ Ըստ ԱԳՆ-ի՝ փաստաթուղթը, որը մշակվել է կողմերի համատեղ ջանքերով, ամբողջությամբ համաձայնեցված և վերջնականացված է։ Այն ներկայացնում է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական համագործակցության խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ճանապարհային քարտեզ։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որով մեկնարկում է նաև հանձնաժողովի գործունեությունը, նպատակ ունի ամրապնդել երկու երկրների կապերը՝ ներառելով տարբեր ուղղություններ, որոնցում նախատեսվում է համատեղ աշխատանք։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |